Գրիգորի Գարյանցը՝ ձյուդոյի աշխարհի վետերանների չեմպիոն
Սպորտ
18:30 12/09/2022
Հայաստան

Գրիգորի Գարյանցը՝ ձյուդոյի աշխարհի վետերանների չեմպիոն

Հայ ձյուդոիստ Գրիգորի Գարյանցը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացված վետերանների աշխարհի առաջնությունում:

«Արմսպորտ»-ի փոխանցմամբ, նա աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է M-5 տարիքային խմբում: Գարյանցը 4 հաղթանակ է տարել և գրավել առաջին հորիզոնականը: Վետերանների աշխարհի առաջնությունն անցկացվել է սեպտեմբերի 8-ից 11-ը:

Placeholder
Գրիգորի Գարյանցը՝ ձյուդոյի աշխարհի վետերանների չեմպիոն