Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 10.1%-ի
Տարածաշրջան
12:33 12/09/2022
Տարածաշրջան

Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 10.1%-ի

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ հուլիսին գործազրկության մակարդակը Թուրքիայում հասել է 10.1 տոկոսի։ Էրմենիհաբերի փոխանցմամբ, արական սեռի քաղաքացիների շրջանում գործազրկության ցուցանիշը կազմում է 8.6 տոկոս, իսկ իգական սեռի քաղաքացիների դեպքում՝ 13.1 տոկոս։

Զբաղվածության մակարդակը անկում է գրանցել. 2022 թվականի հուլիսին նախորդ նույն ամսվա համեմատ նվազել է 148 հազար և կազմել 30 մլն 608 հազար մարդ՝ արձանագրելով 0.3 տոկոսանոց անկում։ Որևէ աշխատանքով զբաղված է տղամարդկանց 64.6. իսկ կանանց 30.3 տոկոսը։

Նույն աղբյուրի համաձայն՝ 15-24 տարեկան երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը կազմել է 19,1 տոկոս՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 0,8 տոկոսով։
 

Placeholder
Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 10.1%-ի