Կամո Ունանյանը WSF վարկածով կրկին դարձավ աշխարհի չեմպիոն
Սպորտ
11:07 12/09/2022
Հայաստան

Կամո Ունանյանը WSF վարկածով կրկին դարձավ աշխարհի չեմպիոն

Սեպտեմբերի 9-11-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում տեղի ունեցած WSF  վարկածով աշխարհի առաջնությանը, սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը, մի քանի մենամարտեր հաղթահարելուց հետո,  կրկին դարձել է աշխարհի չեմպիոն։

Հայաստանի կարատեի միությունից հայտնում են, որ WSF վարկածով աշխարհի առաջնությանը մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 67 երկիր։

«Իմ քաշային կարգում (-75 կգ) մենամարտել եմ Մարոկոն, Ռումինիան, Հունգարիան, Չեխիան, Ղազախստանը, Ալժիրը ներկայացնող մարզիկների դեմ, իսկ ադրբեջանցուն ու թուրքին տապալել եմ՝ առանց շանսերի: Ինչպես խոստացել էի՝ ամեն ինչ արել եմ, որպեսզի մեր դրոշը բարձր պահեմ ու այնպես հաղթեմ թուրքին ու ադրբեջանցուն, որ ուզենան ավարտել իրենց սպորտային կարիերան», - ասել է աշխարհի չեմպիոն դարձած Կ. Ունանյանը:

75 կգ քաշային կարգում մրցաշարն ավարտվել է հետևյալ սանդղակով՝ 3-րդ հորիզոնականում՝ Ուզբեկստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ, 2-րդ հորիզոնականում՝ Չեխիայի ներկայացուցիչ, և 1-ին հորիզոնականում՝ Հայաստանը ներկայացնող Կամո Ունանյան։

Միությունից հիշեցնում են՝ մինչև առաջնության մեկնարկը Կամո Ունանյանն ուներ ոտքի վնասվածք, բայց սա նրան չխանգարեց, որպեսզի 4 տարի անց կրկին նվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նախորդ անգամ 2018 թվականին Ստամբուլում կայացած WSF վարկածով աշխարհի առաջնությանն ժամանակ էր, որ 1/4 եզրափակչում Կամո Ունանյանը կրկին հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ դառնալով աշխարհի չեմպիոն:

Placeholder
Կամո Ունանյանը WSF վարկածով կրկին դարձավ աշխարհի չեմպիոն