ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է  Զապարոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու խոհրդակցությունների մեկնարկի մասին
Աշխարհում
08:30 12/09/2022
Աշխարհ

ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է Զապարոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու խոհրդակցությունների մեկնարկի մասին

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ միջուկային և ֆիզիկական անվտանգության գոտու ստեղծման շուրջ կոնսուլտացիաների մեկնարկի մասին, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Ես դեռ շատ անհանգստացած եմ ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակով, որը շարունակում է մնալ վտանգված՝ շարունակվող հրետակոծությունների պատճառով: Այս լուրջ իրավիճակը շտկելու համար խորհրդակցություններ են սկսվել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտու ստեղծման շուրջ: ասված է կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտարարել էին ատոմակայանի վերջին գործող վեցերորդ էներգաբլոկի աշխատանքը դադարեցնելու մասին։ Կիրառվել է այսպես կոչված սառը անջատման ռեժիմը, երբ ռեակտորը սառեցվում է դիզելային գեներատորների աշխատանքի շնորհիվ։

Անցյալ շաբաթ Զապարոժիեի ատոմակայան է այցելել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ։ Կազմակերպությունը հրապարակել է վերջնական զեկույց, որում կոչ է անում դադարեցնել ատոմակայանի և նրա շրջակայքի գնդակոծությունները, քանի որ դա կարող է վնասել կարևոր սարքավորումները և ռադիոակտիվ նյութեր արտահոսեն»։ Նշվում է, որ գործակալության երկու ներկայացուցիչներ այս պահին աշխատում են ատոմակայանում։ 
 

Placeholder
ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է Զապարոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու խոհրդակցությունների մեկնարկի մասին