Թշնամու հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ. ԱՆ
Առողջություն
12:19 13/09/2022
Հայաստան

Թշնամու հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ. ԱՆ

Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը, հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։  

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց. «Այս պահի դրությամբ պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք, բայց պետք է նաև արձանագրեմ, որ այդ թիվը ցավոք վերջնական չէ»։ 

 

 

Placeholder
Թշնամու հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ. ԱՆ