Ըստ բնակիչների`այսօր թշնամու կրակոցները դադարել են  առավելագույնը  2-3 ժամով
Իրավունք
18:51 13/09/2022
Հայաստան

Ըստ բնակիչների`այսօր թշնամու կրակոցները դադարել են առավելագույնը 2-3 ժամով

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.

«Նոր փաստերն առավել են ապացուցում ադրբեջանական պատերազմական հանցանքները. տեղի են ունենում թիրախային ագրեսիվ հարձակումներ` գյուղի (քաղաքի) խաղաղ բնակիչներին սպանելու, նրանց սեփականությունն ու ողջ գյուղն ավերելու հանցավոր դիտավորությամբ: Սրանք ոչ թե առանձին արարքներ են, այլ հիմնված են ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վրա` լինելով այդ միասնական շղթայի բաղադրիչներ:

Այս գիշերվանից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ադրբեջանական ամենաագրեսիվ  հարձակումների ենթարկված գյուղերից է Սոթքը (Գեղարքունիքի մարզ):

Այն ողջ գիշեր ու այսօր ոզջ օրվա ընթացքում  ագրեսիվ հարձակումների է ենթարկվել Սոթք գյուղը: Ըստ բնակիչների` այսօր պարբերական դադարներով առավելագույնը դադարել է մինչև 2-3 ժամով:
Այս փաստերը մեզ հաստատել են գյուղի բնակիչները»:

Placeholder
Ըստ բնակիչների`այսօր թշնամու կրակոցները դադարել են առավելագույնը 2-3 ժամով