Հայրենիքի պաշտպանը. նրա տեղը «Բերդ»  անսամբլի պարողների շարքում թափուր մնաց
Հասարակություն
16:39 13/09/2022
Հայաստան

Հայրենիքի պաշտպանը. նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց

Հայ-ադրբեջանական սահմանին թշնամու կողմից հարձակման ժամանակ զոհվել է «Բերդ» պարային անսամբլի պարող Լավրենտի Նատոյանը։ 

«Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք: «Բերդ» պարային անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ ու Հայրենիքի պաշտպան: Նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Սակայն քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի Լավրենտի, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա»,- նշված է «Բերդ» պարային անսամբլի ֆեյսբուքյան էջում։ 

«Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց Կարեն Գևորգյանը գրում է.

«Անպատմելի ցավից արյունոտվեցին մեր սրտերը, մեր թևերը ջարդվեցին թռիչքի պահին և այն տունը, որ Բերդ էր կոչվում դատարկվեց»։ 

Placeholder
Հայրենիքի պաշտպանը. նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց