Զոհվածի հարազատ երիտասարդ կինը ջուր ցփնեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի գլխին
Քաղաքական
18:29 13/09/2022
Հայաստան

Զոհվածի հարազատ երիտասարդ կինը ջուր ցփնեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի գլխին

Ազգային Ժողովի դիմաց այսօր արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողները, հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով պաշտպանել երկիրը և Փաշինյանի հրաժարականը: Նրանք փորձում էին փակել խորհրդարանի ելքերը, որպեսզի ՔՊ-կան պատգամավորները չկարողանան լքել շենքը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը փորձեց Դեմիրճյան փողոցի վրա գտնվող մուտքից լքել խորհրդարանի շենքը: Ցուցարարները «թուրք» վանկարկելով մոտեցան Աղազարյանին, իսկ նրանցից երիտասարդ մի աղջիկը ջուր ցփնեց ՔՊ-ական պատգամավորի գլխին:

Կարմիր բերետավորները միանգամից հեռացրեցին կնոջը և ուղեկցեցին Աղազարյանին: Ոստիկանները նաև փորձեցին բերման ենթարկել երիտասարդ կնոջը, ինչը թույլ չտվեցին զոհվածների ծնողները և հարազատները:

Վերջիններս կոչ են անում բոլորին հավաքվել ԱԺ շենքի մոտ:


Placeholder
Զոհվածի հարազատ երիտասարդ կինը ջուր ցփնեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի գլխին