Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տնտեսական աճի կանխատեսումը նախկին 4.9%-ի փոխարեն այսօր 12,9% է.Մարտին Գալստյան
«Տնտեսական աճի հետ կապված մենք էապես փոխել ենք մեր տարեկան կանխատեսումը և նախկին 4.9%-ի համամատ սահմանել ենք 12,9% աճ, որը հիմնականում պահանջարկով է պայմանավորված»,-այսօրվա մամուլի ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա ասաց, որ նման կանխատեսման համար հիմք են հանդիսացել հիմնականում ծառայությունների, շինարարության և արդյունաբերության ոլորտների ցուցանիշների որոշակի տարբերությունները:
«Նաև սա է պատճառը, որ այսօր մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ աճում են ոչ միայն պարենային ապրանքների, այլև ծառայությունների գները, ինչը որոշակի մտավախություններ է մեզ մոտ առաջացնում գնաճային սպասումների առումով, որոնք շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա»,-հայտարարեց Հայաստանի գլխավոր դրամատան ղեկավարը: