Գրոսմաստեր Հայկ Մարտիրոսյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը
Սպորտ
17:50 15/09/2022
Հայաստան

Գրոսմաստեր Հայկ Մարտիրոսյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը

Սեպտեմբերի 7-13-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի է ունեցել «Ուզբեկստանի նախագահի գավաթի» Շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր մեր գրոսմաստեր Հայկ Մարտիրոսյանը։

Մրցաշարի 10 խաղերից հետո, վաստակելով 7 միավոր, Հայկը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ ընդամենը կես միավորով զիջելով  ուզբեկ գրոսմաստեր Նոդիրբեկ Յակուբբոևին։

Հայկը մրցաշարում ունեցել է 4 հաղթանակ, 6 ոչ ոքի արդյունք և չի ունեցել պարտություն։

Placeholder
Գրոսմաստեր Հայկ Մարտիրոսյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը