Հռոմի Պապն Արևմուտքն անվանել է մարդկության գերեզմանոց՝ մատնանշելով նրա կեղծ ուղին
Աշխարհում
08:28 16/09/2022
Աշխարհ

Հռոմի Պապն Արևմուտքն անվանել է մարդկության գերեզմանոց՝ մատնանշելով նրա կեղծ ուղին

Արևմուտքը չի կարելի անվանել «օրինակ, որին պետք է հետևել», քանի որ այն սխալ ճանապարհով է գնացել, ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Corriere della Sera-ին տված հարցազրույցում, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Արևմուտքն ընդհանուր առմամբ ներկայումս օրինակելի օրինակ չէ: Արևմուտքը սխալ ճանապարհով է գնացել, օրինակ՝ սոցիալական արդարության առումով», - ասել է Հռոմի Պապը։

Նա Արևմուտքն անվանել է մարդկության ամենամեծ գերեզմանոցը: Հռոմի Պապը մատնանշել է Եվրոպայի ժողովրդագրական խնդիրները՝ ընդգծելով, որ այս պայմաններում Բրյուսելը սխալ միգրացիոն քաղաքականություն է վարում։

«Մեզ պետք են մարդիկ Իսպանիայում, Իտալիայում։ Ինչու Արևմուտքը միգրանտների ինտեգրման քաղաքականություն չի վարում»,- նշել է նա։

Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքն այժմ «բարձր մակարդակի վրա չէ» և չի կարող օգնել այլ ժողովուրդների։
 

Placeholder
Հռոմի Պապն Արևմուտքն անվանել է մարդկության գերեզմանոց՝ մատնանշելով նրա կեղծ ուղին