Մեկ օրում դոլարն արժևորվել է 4.91 դրամով
Տնտեսություն
10:22 16/09/2022
Հայաստան

Մեկ օրում դոլարն արժևորվել է 4.91 դրամով

Ամերիկյան դոլարը հայկական դրամի համեմատ շարունակում է արժևորվել։

Մասնավորապես, այսօր ժամը 10։00-ի դրությամբ 1 դոլարի միջին առքը կազմում է  418.32 դրամի, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝  428 դրամ։

Նշենք, որ սեպտեմբերի 16-ի համեմատ դոլարն արժևորվել է 4.91 դրամով։

Ի դեպ, փոխանակման կետերում դոլարի առքն այսօր 423 դրամ է, իսկ վաճառքը՝ 429-430 դրամ։

Rate.am-ից տեղեկանում ենք, որ եվրոյի ևս շարունակում է արժևորվել։ Մասնավորապես, միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 413 դրամ (սեպտեմբերի 14-ի համեմատ արժևորվելով 4.39 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 429 դրամ։

Ռուսական ռուբլու փոխարժեքն էլ կազմում է 6.57 դրամ` արժևորվելով 0.10 դրամով։ Վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 7 դրամ։
 

Placeholder
Մեկ օրում դոլարն արժևորվել է 4.91 դրամով