Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Bloomberg. Թանկարժեք քարերի շուկան թանկացել է հակառուսական պատժամիջոցների պատճառով
Ռուսական ALROSA հանքարդյունաբերական ընկերության դեմ պատժամիջոցները հանգեցրել նրան, որ ադամանդի համաշխարհային շուկան բաժանվել է երկու մասի։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ամենաշատ շահույթ է ստանում Հնդկաստանի և Բելգիայի գնորդների խումբը, որոնք, առանց Ռուսաստանի հետ գործարքները ցույց տալու, Ռուսաստանից շահավետ պայմաններով մեծ ծավալներով ադամանդներ են գնում»,-նշել է հրատարակությունը։
Գործակալության տվյալներով՝ թանկարժեք մետաղների շուկայի խոշորագույն մասնակիցներից մեկը՝ Tiffany & Co. և Signet Jewelers-ը, որոնք հրաժարվեցին հումք գնել ALROSA-ից, սկսեցին համագործակցել մրցակից De Beers ընկերության հետ։ Բայց նրան շատ հումք չի մնացել վաճառելու։
Bloomberg-ը եզրակացրել է, որ արևմտյան մատակարարներին անհանգստացնում է ռուսական ALROSA-ի դեմ պատժամիջոցների պատճառով էժան ադամանդների բացակայությունը։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանի կողմից համաշխարհային շուկայից գործարքների գաղտնիությունը հուշում է, որ Ռուսաստանից քարերը կարող են հայտնվել նաև Արևմուտքի շուկաներում՝ անցնելով գնորդների մեծ շղթայով։