Գաուտամ Ադանին աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդն է՝ անցնելով Ջեֆ Բեզոսին
Տնտեսություն
19:30 17/09/2022
Աշխարհ

Գաուտամ Ադանին աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդն է՝ անցնելով Ջեֆ Բեզոսին

Հնդիկ մուլտիմիլիարդատեր Գաուտամ Ադանին աշխարհի ամենահարուստ մարդկանց Bloomberg Billionaires Index-ում առաջ է անցել Ջեֆ Բեզոսից և զբաղեցրել երկրորդ տեղը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնում է Bloomberg-ը։

Հնդիկ մագնատ Գաուտամ Ադանին, ով այս տարի ահռելի արագությամբ բարձրացել է հարստների ցուցակում, առաջ է անցել Ջեֆ Բեզոսից՝ դառնալով աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը»,- գրել է գործակալությունը։

Bloomberg-ը նշում է, որ Ադանին տարին սկսել է միլիարդատերերի ինդեքսի 14-րդ տեղում, սակայն իր կարողությունը բազմապատկել է մինչև 146,9 միլիարդ դոլար և այժմ զիջում է միայն Իլոն Մասկին, ում ունեցվածքը գնահատվում է 260 միլիարդ դոլար: Գործակալության տվյալներով՝ Ադանիի Adani Enterprises Ltd ընկերության բաժնետոմսերն այս շաբաթ հասել են  ռեկորդային բարձր մակարդակի, իսկ  նրա խմբի որոշ ընկերությունների բաժնետոմսերը 2020 թվականից ի վեր աճել են ավելի քան 1000%-ով:
 

Placeholder
Գաուտամ Ադանին աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդն է՝ անցնելով Ջեֆ Բեզոսին