Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Եվրոպան պատրաստում է հոսանքազրկման ծրագիր՝ կանխելու «ձմեռային քաոսը»
Եվրոպան պատրաստում է հոսանքազրկման ծրագիր՝ կանխելու «ձմեռային քաոսը» և էլեկտրաէներգիայի անվերահսկելի անջատումները։ Bloomberg-ի հրապարակմանն անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Նշվում է, որ ֆրանսիական ցանցի օպերատորը գործնականում մնացել է առանց էլեկտրաէներգիայի մատակարարումը պահպանելու հնարավորության, իսկ ընկերությունը հայտարարել է «կարմիր» ահազանգ։
«Նա արդեն անջատել է մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ և իջեցրել է ցանցի լարումը։ Օպերատորը ստիպված է կտրուկ քայլերի դիմել և անջատել որոշ բնակելի թաղամասերի էլեկտրամատակարարումը, որպեսզի կանխի համակարգի ամբողջական փլուզումը»,-ասվում է հրապարակման մեջ։
Գործակալությունն ընդգծում է, որ էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում ամեն շաբաթ ավելի է սրվում։ Իսկ եթե գազի պահանջարկը չնվազի, ապա ձեռնարկությունները ստիպված կլինեն անջատվել ցանցից։