Թուրքիայի Իզմիր քաղաքի կոսմետիկայի գործարանում հրդեհ է բռնկվել, լսվել են պայթյունների ձայներ
Տարածաշրջան
16:11 17/09/2022
Տարածաշրջան

Թուրքիայի Իզմիր քաղաքի կոսմետիկայի գործարանում հրդեհ է բռնկվել, լսվել են պայթյունների ձայներ

Թուրքիայի Իզմիր քաղաքի կոսմետիկայի գործարանում բարդ հրդեհ է բռնկվել, այնտեղ պայթյուններ են լսվել։ CNN Turk-ի հեռարձակած ռեպորտաժին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։

«Իզմիրի Թորբալի շրջանի 29 Էքիմ թաղամասում գտնվող արդյունաբերական տարածքում գտնվող կոսմետիկայի գործարանում հրդեհ է բռնկվել: Տարածք են ուղարկվել հրշեջ-փրկարարներ, բժշկական և ոստիկանության խմբեր»,-ասված է հաղորդագրությունում։

Ըստ վերջին տեղեկությունների՝ հրդեհը մարում են փրկարարները։ Միաժամանակ մի քանի պայթյուն է որոտացել։

Կոսմետիկայի գործարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Տվյալներ չկան նաև թուրքական ձեռնարկությունում բռնկված հրդեհի մասին։

Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։

Placeholder
Թուրքիայի Իզմիր քաղաքի կոսմետիկայի գործարանում հրդեհ է բռնկվել, լսվել են պայթյունների ձայներ