Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինան 1,5 միլիարդ դոլարի դրամաշնորհային օգնություն է ստացել ԱՄՆ-ից
1,5 միլիարդ դոլարի չափով տրանշ է ուղղվել Ուկրաինայի պետական բյուջե: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին շաբաթ օրը հայտնել են երկրի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում։
«Ուկրաինայի պետբյուջեն 1,5 միլիարդ դոլարի դրամաշնորհ է ստացել: Սա ԱՄՆ-ից 4,5 միլիարդ դոլարի դրամաշնորհային միջոցների վերջին մասնաբաժինն է Համաշխարհային բանկի հավատարմագրային հիմնադրամից»,-հայտնում է նախարարության Twitter-ում: Գերատեսչությունը հավելել են, որ դրամաշնորհային միջոցներ են ստացվել «Ուկրաինայում կայուն պետական կառավարման ապահովման համար պետական ծախսերի աջակցություն» ծրագրի շրջանակներում։
Օգոստոսի 8-ին Համաշխարհային բանկը (ՀԲ) հայտարարեց, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 4,5 միլիարդ դոլար է հատկացնում Ուկրաինայի բյուջեին աջակցելու համար։ Բանկը բացատրել է, որ միջոցները կօգտագործվեն սոցիալական նպաստների, առողջապահական ծառայությունների և կենսաթոշակների համար, ինչպես նաև կօգնեն կատարել բյուջետային պարտավորությունները Ուկրաինայի ազգային և տարածաշրջանային մակարդակներում: Գերատեսչությունից հայտնում են, որ Համաշխարհային բանկը մոբիլիզացրել է գրեթե 13 միլիարդ դոլարի արտակարգ ֆինանսավորում Կիևին աջակցելու համար: