Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի նախագահը բացահայտում է, թե ինչպես է ԱՄՆ-ը մերձեցնում երկրներին
ԱՄՆ-ը մերձեցնում է երկրներին՝ նրանց նկատմամբ տնտեսական սահմանափակումներ կիրառելով: CBS-ին տված հարցազրույցում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի խոսքերը մեջբերել է «ՌԱԻ նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի պատժամիջոցների քաղաքականությունը դատապարտված է ձախողման։
«Մի քանի երկրներ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են: Այսպես վարվելով, նրանք ստիպում են նրանց մերձենալ՝ ամրապնդելով իրենց միասնությունը: Եվ այն անարդյունավետ է դարձնում ամերիկյան պատժամիջոցները»,-ասել է Ռաիսին:
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը ուժեղացրեց պատժամիջոցների ճնշումը Մոսկվայի վրա, ինչը հանգեցրեց Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների բարձրացմանը։