Հասմիկ Գրիգորյանի «Ջրահարսի» կատարումով  մեկնարկել է «Դվորժակի Պրահա» միջազգային երաժշտական փառատոնը
Մշակույթ
17:57 20/09/2022
Աշխարհ

Հասմիկ Գրիգորյանի «Ջրահարսի» կատարումով մեկնարկել է «Դվորժակի Պրահա» միջազգային երաժշտական փառատոնը

Սեպտեմբերի 19-ին Պրահայի Ռուդոլֆինումի շքեղ դահլիճում հնչել է Դվորժակի անմահ «Ջրահարս» օպերայի համերգային կատարումը, որի գլխավոր դերում հանդես է եկել անզուգական սոպրանո Հասմիկ Գրիգորյանը։ Աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի և  լիտվուհի սոպրանո Իռենա Միլկավիչույտեի տաղանդաշատ դուստրը դահլիճին փոխանցել էիր հույզերն ու ապրումները՝ շքեղ ու ազդեցիկ ձայնը դարձնելով Դվորժակի «Ջրահարսի» բացահայտման մի նոր փորձ։

orer.eu- ի հաղորդմամբ, այս ներկայացումով բացվել է «Դվորժակի Պրահա» միջազգային երաժշտական փառատոնը։

Տարիներ առաջ ՕՐԵՐ ամսագրին տված հարցազրույցում  Հասմիկ Գրիգորյանն ասել էր, որ շատ է սիրում Դվորժակին և իր լավագույն դերերից մեկը համարում է Ջրահարսը։

«Ինձ թվում է, իբրև անհատ ես ավելի հայ եմ, քան լիտվուհի, թեև դաստիարակվել եմ Լիտվայում։ Սիրում եմ հայկական ջերմությունը և  լիտվական սիմվոլիզմը»,- ասել էր Հասմիկ Գրիգորյանը։ 

Նյութն ամբողջությամբէ սկզբնաղբյուր կայքում։ 

Placeholder
Հասմիկ Գրիգորյանի «Ջրահարսի» կատարումով մեկնարկել է «Դվորժակի Պրահա» միջազգային երաժշտական փառատոնը