Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ինքնություն ու Արվեստ». Մարտիրոս Սարյանի վիրտուալ ցուցադրությունը Google Arts and Culture հարթակում
Երևանի Բիեննալ Արվեստի Հիմնադրամը (Yerevan Biennial Art Foundation) Մարտիրոս Սարյանի տուն թանգարանի աջակցությամբ մեկնարկում է արվեստագետի գործերը ներկայացնող վիրտուալ ցուցադրություն՝ Google Arts and Culture հարթակում։ Այս մասին տեղեկանում ենք Սարյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից։
Google Arts & Culture-ը աշխարհում ամենահայտնի թվային հարթակներից է, որը ներկայացնում է միջազգային ամենահեղինակավոր մշակութային հաստատությունները, թանգարաններն ու ցուցասրահները։ Այն ունի ավելի քան 80 ներկայացված երկիր։
«Ինքնություն ու Արվեստ»- ը վիրտուալ ցուցադրություն է, որը ներկայացնում է Մարտիրոս Սարյանի ճանփորդությունն Արևելք։ Ոգեշնչման նոր աղբյուրների և նոր գաղափարների հետ մեկտեղ, այս ճանփորդությունը նրան տալիս է արևելքի զգայական գիտակցում, որը արվեստագետը օգտագործում է որպես հիմք՝ հետագայում իր մայրենիքի վիզուալ ձևակերպման համար։
Ցուցադրությունը կենտրոնանում է արվեստագետի ճամփորդության վրա՝ միաժամանակ նաև ներկայացնելով պատմական կոնտեքստն ու քաղաքական իրավիճակները, Առաջին Համաշխարհային Պատերազմի նախանշաններն ու տանում դեպի Եղեռն և Առաջին հանրապետության ձևավորում, որը ստեղծում է մայրենիքի ձևակերպման խնդիրը։
Ցուցադրությունը միախառնում է Սարյանի գրառումներն ու նամակները պատմական նկարագրությունների և դիտարկումների հետ՝ ընթերցանելի ու թեթև ձևաչափով տեղափոխելով ընթերցողին այն պատմական շրջան, որում ստեղծագործել է արվետագետը։
Ամբողջ ցուցադրության առանցքը Սարյանն ու այն մեծ դերը, որն ինքը ունեցել է իր նոր ձևավորվող պետության վիզուալ ձևակերպման մեջ։