Սկսվել է «Փյունիկ» - «Ժալգիրիս» հանդիպման տոմսերի առցանց վաճառքը
Սպորտ
17:51 21/09/2022
Հայաստան

Սկսվել է «Փյունիկ» - «Ժալգիրիս» հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Հոկտեմբերի 6-ին, Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության խմբային փուլի խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին» (Վիլնյուս)։ Խաղը կսկսվի ժամը 20:45-ին։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հայտնում են՝  այսօրվանից սկսվել է խաղի տոմսերի առցանց վաճառքը։

Տոմսերը վաճառվում են նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից՝ հոկտեմբերի 2-ից սկսած, ժամը 11:00-ից։ Տոմսարկղերը կաշխատեն մինչև 19:00-ն։

Ակումբից հայտնում են, որ մեկ անձը կարող է ձեռք բերել 5 տոմսից ոչ ավելի։

Տոմսերի գները հետևյալն են՝

Արևմտյան տրիբունա` 3000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։

Placeholder
Սկսվել է «Փյունիկ» - «Ժալգիրիս» հանդիպման տոմսերի առցանց վաճառքը