Բելառուսը որոշ ապրանքների արտահանման վրա արգելք է դրել
Տնտեսություն
13:10 22/09/2022
Հայաստան

Բելառուսը որոշ ապրանքների արտահանման վրա արգելք է դրել

Բելառուսում արդյունաբերական ապրանքներ որոշ տեսակների արտահանման վրա ժամանակավոր արգելք է դրվել: «Բելտա»-ի փոխանցմամբ, նման որոշում է ընդունել Նախարարների խորհուրդը սեպտեմբերի 20-ին։

Այն գործելու է սեպտեմբերի 23-ից վեց ամիս ժամկետով։

Արգելքը տարածվում է բեռնատարների, բուլդոզերների, գյուղատնտեսական, այգեգործական և նմանատիպ այլ մեքենաների, հեծանիվների, մոտոցիկլետների, տրակտորները, երկաթուղային լոկոմոտիվների, վագոնների վրա:

Ապրանքների ցանկում ներառված են գիպս, ստերիլ կարի նյութեր, ատամնաբուժության մեջ օգտագործվող նյութեր և սարքեր, ներկեր և լաքեր, ախտահանիչներ, լաբորատոր և ախտորոշիչ ռեագենտներ, ապակե ամպուլներ: Այդ ցուցակում են նաև կաթսաներ, տուրբիններ, ներքին այրման շարժիչներ, պոմպեր, սառնարաններ և սառցարաններ, աման լվացող մեքենաներ, լվացքի և կարի մեքենաներ, հաստոցներ, փոշեկուլներ, հեռախոսներ։

 

Placeholder
Բելառուսը որոշ ապրանքների արտահանման վրա արգելք է դրել