Կառավարությունը հանրային շահ ճանաչեց Արագածոտնի և Շիրակի գյուղացիների 33 հողակտորը
Տնտեսություն
11:25 22/09/2022
Հայաստան

Կառավարությունը հանրային շահ ճանաչեց Արագածոտնի և Շիրակի գյուղացիների 33 հողակտորը

«Նախագծով առաջարկում ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային-Ծրագիր 3-ի շրջանակներում իրականացնել մի շարք հողամասերի գերակա շահ ճանաչելու գործընթաց»,-կառավարության նսիտում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ հողամասերի գերակա շահ ճանաչելու գործընթացն պարբերական բնույթ է կրում և ներկայում ունեն Հյուսիս-հարավ ճանապարհին մոտեցող մուտքերի կարգավորման և այդ հատվածներում հողերի գերակա շահ ճանաչելու կարիք, որը վերաբերում է ՀՀ երկու մարզերի 33 հողակտորի:

Կառավարության նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հայտնեց, որ այն Հյուսիս-հարավը կնպաստի միջազգային ներհոսքին, ինչպես նաև միջմարզային հաղորդակցության բարելավմանը և տարածաշրջանների զարգացմանը:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվում են Մ 1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցման աշխատանքները։

Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի կառուցման համար անհրաժեշտ հողամասերն արդեն իսկ օտարվել են, սակայն դեպի վերակառուցվող ճանապարհի երկայնքով գտվող մի շարք ազդակիր հողամասեր մոտեցումներ ապահովելու նպատակով լրացուցիչ տարածքների օտարման անհրաժեշտություն է առաջացել։

Նշվածից բացի՝ որոշ խնդիրներ ի հայտ են եկել շինարարության ընթացքում. մասնավորապետ ճանապարհի շեպի նախագծային թեքությունը բավարար չի եղել տվյալ հատվածում շեպի կայունությունն ապահովելու համար և անհրաժեշտություն է առաջացել փոխել շեպի թեքությունը, ինչի արդյունքում ճանապարհահատվածի Մաստարա համայնքի միջով անցնող հատվածի օտարման շերտի լայնությունը մեծացել է և լրացուցիչ օտարման անհրաժեշտություն է առաջացել։ Բացի այդ՝ Ակունք համայնքում ի հայտ են եկել կադաստային շեղումներ, որոնք ուղղելուց հետո Ակունք համայնքում գտնվող որոշ հողամասեր մասնակի ընդգրկվել են ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում, ուստի նշված տարածքները նույնպես օտարելու անհրաժեշտություն է առաջացել:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվում է Ծրագրի իրականացումն ապահովելու, երրորդ անձանց իրավունքներից ազատ տարածք շինարարին հանձնելու  համար ՀՀ Արագածոտնի Թալին համայնքի Ակունք, Մաստարա բնակավայրերի և Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի տարածքում գտնվող ընդհանուրը 33 հողամասերի օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները ճանաչել հանրության գերակ շահ»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Փոխվարչապետի հորդորով Գնելս Սանոսյանը ներկայացրեց նաև այլ մարզերում ընթացող ճանապարհաշինական աշխատանքները:

Placeholder
Կառավարությունը հանրային շահ ճանաչեց Արագածոտնի և Շիրակի գյուղացիների 33 հողակտորը