Բանկերում դոլարի միջին առքը 419.12  դրամ է, եվրոյինը՝ 414.35 դրամ
Տնտեսություն
08:25 22/09/2022
Հայաստան

Բանկերում դոլարի միջին առքը 419.12 դրամ է, եվրոյինը՝ 414.35 դրամ

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 08։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի միջին առքը կազմում է 419.12 դրամ՝ սեպտեմբերի 20-ի համեմատ արժեզրկվելով 0.05 դրամով:

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 420 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը 428 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 423-424 դրամ է, իսկ վաճառքը՝ 428 դրամ։

Ինչ վերաբերում է եվրոյին, բանկերում  միջին փոխարժեքը կազմում է 414.35 դրամ (սեպտեմբերի 20-ի համեմատ արժեզրկվելով  0.05 դրամով)։ Վաճառքի դեպքում նվազագույն գինը կազմում է  429 դրամ։

Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 6.45 դրամ՝ արժեզրկվելով  0.09 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը  կազմում է 7.04 դրամ։
 

Placeholder
Բանկերում դոլարի միջին առքը 419.12 դրամ է, եվրոյինը՝ 414.35 դրամ