Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գործեք հիմա, այլապես սառնարանները դատարկ կմնան. Գերմանիայում խոսում են սննդի հնարավոր դեֆիցիտի մասին
Գերմանիայի սննդի արդյունաբերությունն ամենալուրջ ճգնաժամն է ապրում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։ Ընդ որում երկրին պարենի դեֆիցիտ է սպառնում։
«Ռիա Նովոստի» գործակալությունը ներկայացնելով Die Welt թերթի հոդվածը, նշում է՝ գերմանացի արտադրողները, որոնք զբաղվում են սառեցված և թարմ մթերքի արտադրությամբ, զգուշացնում են էներգակիրների բարձր գների պատճառով գործունեության վաղաժամկետ դադարեցման վտանգի մասին՝ կոչ անելով պետական աջակցություն ցուցաբերել։
«Գերմանիայում սննդամթերքի զգալի դեֆիցիտի վտանգ կա։ Իրավիճակն ավելի քան լուրջ է», - ասված է ոլորտի ներկայացուցիչների բաց նամակում, որը հասցեագրված է Գերմանիայի կառավարությանը։
Նամակի հեղինակները նախազգուշացրել են, որ եկամուտների հետ կապված իրավիճակն օրեցօր վատանում է, իսկ ոմանք արդեն պատրաստվում են հնարավոր սնանկացմանը:
«Սննդի արդյունաբերությունը բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր իր ամենալուրջ ճգնաժամին», - ասվում է գերմանական արդյունաբերական մի շարք ասոցիացիաների կողմից հրապարակված նամակում։
Հեղինակների կարծիքով՝ ֆինանսական աջակցության բացակայությունը շուտով կարող է հանգեցնել սուպերմարկետների ու խանութների դարակների դատարկմանը։ «Գործեք հիմա, այլապես Գերմանիայի բնակչության սառնարաններն ու սառցարանները շուտով դատարկ կմնան», - ասվում է ուղերձում։