Թուրքիայում 1.1 մլն մարդ դիմել է գործազրկության նպաստի համար
Տարածաշրջան
14:40 23/09/2022
Տարածաշրջան

Թուրքիայում 1.1 մլն մարդ դիմել է գործազրկության նպաստի համար

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը թեև հայտարարում է, որ երկրում գործազրկությունը նվազել է, բայց ըստ ընդդիմադիր լրատվամիջոցների հրապարակումների՝ պատկերն իրականում այլ է և արձանագրված ցուցանիշները հակառակն են ցույց տալիս։

Էրմենիհաբերի փոխանցմամբ, ընթացիկ տարվա առաջին 8 ամսում աշխատանքից ազատված և գործազրկության նպաստ ստանալու համար դիմած քաղաքացիների թիվը կազմել է 1.1 միլիոն։ Այլ կերպ ասած՝ հիշյալ ժամանակահատվածում միջինացված տվյալներով ամեն օր աշխատանքը կորցրել է 4.608 մարդ։

Եվ սա այն դեպքում, երբ վերջերս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում էր, թե Թուրքիայում գործազրկություն չկա։

Placeholder
Թուրքիայում 1.1 մլն մարդ դիմել է գործազրկության նպաստի համար