Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհվել է 2003 թ. ծնված ժամկետային զինծառայող Նորիկ Պետրոսյանը։
Հրազդանի համայնքապտարանից հայտնում են, որ հերոս քաջորդու հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, Ջրառատ թաղամասի Սուրբ Կարապետ եկեղեցում` ժամը 17:30-ին: Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը` սեպտեմբերի 24-ին, ժամը 13:00-ին: Հերոսի աճյունը կամփոփվի Ջրառատի Զինվորական պանթեոնում:
Հավերժ փառք ու խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության անմահացած հերոսներին:
