Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աթենքն առաջարկում է ԵՄ 80 միլիարդ եվրոյի հիմնադրամ՝ գազի գները փոխհատուցելու համար
Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարությունն առաջարկել է ստեղծել Եվրոպական միության (ԵՄ) 80 միլիարդ եվրոյի հիմնադրամ՝ բնական գազի բարձր գների հետևանքների դեմ պայքարելու համար։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այդ մասին հայտնել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոանիս Իկոնոմուն։
Ինչպես նշել է Հունաստանի նախարարների կաբինետի ներկայացուցիչը, գերատեսչության ղեկավար Կոստաս Սկրեկասը նման առաջարկով դիմել է Եվրահանձնաժողովին (ԵՀ)՝ Բրյուսելում ԵՄ էներգետիկայի նախարարների հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա. սեպտեմբերի 30-ին։