Իրանից դեպի հարևան երկրներ գազի արտահանման ծավալներն աճել են 22%-ով
Տնտեսություն
12:36 29/09/2022
Տարածաշրջան

Իրանից դեպի հարևան երկրներ գազի արտահանման ծավալներն աճել են 22%-ով

Իրանի գազի ազգային ընկերությունը հայտարարել է, որ Իրանից գազի արտահանման ծավալներն աճել են, գրում է ParsToday-ը։

Իրանի գազի ազգային ընկերության պաշտոնյաներից Մուհամմեդռեզա Ջոլայն ասել է, որ  դեպի հարևան երկրներ գազի արտահանման ծավալը վերջին վեց ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել է 22 տոկոսով։

Նշելով, որ ընկերությունը պատրաստ է այս ձմեռ գազի անխափան մատակարարմանը, նա հավելել է, որ  ընկերությունն արդյունավետ պայմանավորվածություններ ունի այս ձմեռ գազի արդյունահանման, փոխանցման և բաշխման  վերաբերյալ, հույս հայտնելով, որ այս տարի քաղաքացիների համար  գազի մատակարարման խնդիր չի լառաջանա:

Իրանը գազի խոշորագույն արտադրողներից մեկն է աշխարհում և Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) հիմնադիրներից մեկը։
 

Placeholder
Իրանից դեպի հարևան երկրներ գազի արտահանման ծավալներն աճել են 22%-ով