Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրում է անկարգություններ հրահրելու մեջ
Քաղաքական
16:40 03/10/2022
Տարածաշրջան

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրում է անկարգություններ հրահրելու մեջ

Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգություններն ու բողոքի ցույցերը երիտասարդ աղջկա՝ Մահսա Ամինիի սպանությունից հետո, որին ձերբակալել էր  բարքերի ոստիկանությունը, կազմակերպել էին Վաշինգտոնը և Թել Ավիվը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին:

«Ես կարող եմ վստահորեն հայտարարել, որ այդ անկարգություններն ու անկայունությունը ծրագրված էին ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմների կողմից: Նրանց ենթակաները և արտերկրում որոշ նենգ իրանցիներ օգնեցին նրանց այս հարցում»,-մեջբերում է Tasnim-ը Խամենեիի խոսքերը:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին երկրի քաղաքներում անկարգությունների և բողոքի ցույցերի ավարտի մասին, որոնք սկսվել էին բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո երիտասարդ աղջկա՝ Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ։

Placeholder
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրում է անկարգություններ հրահրելու մեջ