Ալլա Պուգաչովան իրեն ատողներին ստրուկներ է անվանել
Մշակույթ
18:00 04/10/2022
Աշխարհ

Ալլա Պուգաչովան իրեն ատողներին ստրուկներ է անվանել

Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան արձագանքել է վերջին ամիսներին իր  հասցեին հնչած քննադատություններին։ Նա սոցիալական ցանցերում կոշտ հաղորդագրություն է հրապարակել, որում՝ իրեն ատողներին ստրուկներ է անվանել։

«Թող ատամները կրճտացնեն։ Եղել են ճորտեր, դարձան ստրուկներ»,- գրել է երգչուհին։

Նա հավելել է՝  ուրախ է, որ իրեն ատում են նրանք, որոնց «չի կարողանում տանել»։

kulturomania.ru-ն գրում է, որ Ալլա Պուգաչովան ընտանիքի հետ մեկնել էր Իսրայել Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։ Սեպտեմբերին նա վերադարձել է դպրոցից երեխաների փաստաթղթերը հավաքելու և իր ունեցվածքը վաճառելու համար։

Placeholder
Ալլա Պուգաչովան իրեն ատողներին ստրուկներ է անվանել