Որքա՞ն են թանկացել առաջին անհրաժեշտության ապրանքները Հայաստանում
Տնտեսություն
11:25 08/10/2022
Հայաստան

Որքա՞ն են թանկացել առաջին անհրաժեշտության ապրանքները Հայաստանում

2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 13.7%, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.4% գնաճ:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ բրնձի գինն աճել է 11.1%-ով, ալյուրինը՝ 15.9%-ով, նախաճաշի համար շիլաներինը՝ 18.1%-ով, հացինը 19.7%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.6%, 1.3% և 0.1%-ով:

Կարագի, շոկոլադի և հրուշակեղենի գները 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 3.2%, 7.2%, 8.7%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.1%, 0.9%, 1.5%-ով:

2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է պանրի 23.9%, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 1.6% գնաճ:

Ըստ վիճակագրության՝ 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է թարմ կաթի՝ 14.8%, տավարի մսի՝ 22.1%, սառեցրած ձկան՝ 26.5% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.4% և 0.5% գնաճ:

Միաժամանակ, 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի, գառան մսերի և թռչնամսի՝ 0.7%, 5.6% և 4.1% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.5%, 1.3% և 1.1% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում էլ 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.1% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում:

Ձվի գինը 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 19.1%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.9%-ով:

Վիճակագրության համաձայն, արևածաղկի բուսական յուղի գինը 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ աճել է 1.8%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 2.5% գնանկում:

2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է նաև մակարոնեղենի 31.5% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.8% գնանկում:

Placeholder
Որքա՞ն են թանկացել առաջին անհրաժեշտության ապրանքները Հայաստանում