Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 4.3%, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 3.8% գնաճ:
Նշվում է, որ այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գնաճը կազմել է 3.84%: Վերը նշված ապրանքախումբը սպառողական զամբյուղում ունենալով 4.85% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել է սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.16 տոկոսային կետով:
Ըստ վիճակագրության՝ 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 21.0% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում:
Ցիտրուսային մրգերի գներն էլ սեպտեմբերին նախորդա տարվա սեպտեմբերի համեմատ աճել են 1.6%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 7.6%-ով: