ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ ու փոխարժեքներ
Տնտեսություն
16:26 10/10/2022
Հայաստան

ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ ու փոխարժեքներ

Հոկտեմբերի 10-ին, Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.26 դրամով և կազմել 404.30 դրամ:

Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ից, այսօր բացի դոլարի նվազել է նաև եվրոյի ու ռուբլու փոխարժեքը։
Մասնավորապես,  եվրոյի փոխարժեքը նվազել է  4.38 դրամով և կազմել 391.89 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 0.08 դրամով (6.51) դրամ:

Ըստ ԿԲ-ի՝ բրիտանական ֆունտի փոխարժեքն էլ նվազել է 6.07 դրամով՝ կազմելով  446.71 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղների գներին, ապա այսօր ոսկու գինը կազմել է 22047.48 դրամ՝ նվազելով  248.96 դրամով, մինչդեռ արծաթի գինն աճել է 0.94 դրամով և կազմել 268.10 դրամ:
 

Placeholder
ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ ու փոխարժեքներ