«Առաջնորդ Օջալանին՝ ազատություն, Իսկ Քուրդիստանին՝ կարգավիճակ»․Բողոքի ակցիա ՝ Հունաստանում
Տարածաշրջան
18:18 10/10/2022
Տարածաշրջան

«Առաջնորդ Օջալանին՝ ազատություն, Իսկ Քուրդիստանին՝ կարգավիճակ»․Բողոքի ակցիա ՝ Հունաստանում

Աթենքում երթ է իրականացվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ցմահ ազատազրկման 24-րդ տարելիցի առնչությամբ:Ermenihaber-ի փոխանցմամբ՝  երթն իրականացվել է քրդական «Հեղափոխական երիտասարդության շարժում» կազմակերպության կողմից:

Նշվում է, որ երթին մեծ թվով մարդիկ են մասնակցել:  Մասնակիցները իրենց ձեռքում պահել են պաստառներ, որի վրա գրված է եղել «Առաջնորդ Օջալանին՝ ազատություն, Իսկ Քուրդիստանին՝ կարգավիճակ»:

Հոկտեմբերի 10-ին, նախատեսվում է բողոքի ակցիա իրականացնել Հունաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ:

Հիշեցնենք, որ 1999-ից թվականից Աբդուլլահ Օջալանը ցմահ բանտարկյալի կարգավիճակով գտնվում է Թուրքիայի Իմրալը կղզում: 

Placeholder
«Առաջնորդ Օջալանին՝ ազատություն, Իսկ Քուրդիստանին՝ կարգավիճակ»․Բողոքի ակցիա ՝ Հունաստանում