Անտառային հրդեհը վնասել է Զատկի կղզում գտնվող մոայները
Մշակույթ
15:30 10/10/2022
Աշխարհ

Անտառային հրդեհը վնասել է Զատկի կղզում գտնվող մոայները

Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող Զատկի կղզում բնական հրդեհը վնասել է արձանները՝ մոայներ և այլ հնագիտական տարրեր։

Ռանո-Ռարակու հրաբխի պատճառով առաջացած հրդեհը սկսվել է 2022 թվականի հոկտեմբերի 3-ին և ոչնչացնել ավելի քան հարյուր հեկտար՝ վնասելով հայտնի քարե մոնոլիտները, որոնք տեղադրվել են ավելի քան հինգ հարյուր տարի առաջ պոլինեզական ցեղի ներկայացուցիչների կողմից:

Artguide.com-ի հաղորդմամբ, հայտարարության մեջ Մաու Հենուա տեղական համայնքի ղեկավարը նշել է, որ հասցված վնասն «անդատնալի» է և զգուշացրել է, որ «հետևանքներն ավելին են, քան աչքերը կարող են տեսնել»:

Զատկի կղզին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, գտնվում է Չիլիի ափից մոտ 3500 կիլոմետր հեռավորության վրա և մոլորակի ամենահեռավոր բնակեցված կղզին է: Ներկա պահին Չիլիի ազգային հուշարձանների խորհրդի ներկայացուցիչները «տեղում են՝ գնահատելով վնասը»։

Placeholder
Անտառային հրդեհը վնասել է Զատկի կղզում գտնվող մոայները