Էրդողանը հայտարարել է, թե Ադրբեջանից դեպի Եվրոպա գազի մատակարարումը կհասցնեն 32 մլրդ մ³
Տնտեսություն
13:15 11/10/2022
Աշխարհ

Էրդողանը հայտարարել է, թե Ադրբեջանից դեպի Եվրոպա գազի մատակարարումը կհասցնեն 32 մլրդ մ³

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ելույթի ժամանակ ասել է, որ Թուրքիան սկսել է աշխատել Ադրբեջանի հետ՝ ապահովելու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Haber Turk-ի տարածածա լուրը ներկայացնում «Գազետա ռու»-ն։

Նա նշեց, որ աշխարհում աճում են մտավախությունները՝ կապված էներգետիկայի և պարենային անվտանգության հետ, իսկ գնաճը մարտահրավեր է նետում բոլորին։

Ձմռան նախաշեմին եվրոպացի առաջնորդների մտահոգության վերաբերյալ հարցին Էրդողանը պատասխանել է, որ Թուրքիան «նման խնդիր չունի»։

Նրա խոսքով՝ Թուրքիան «նախապատրաստական ​​աշխատանք» է կատարել և 100%-ով լցրել է իր գազապահեստարանները, իսկ այժմ Ադրբեջանի հետ միասին սկսել է Անդրանատոլիական գազատարի (TANAP) թողունակությունը մինչև 32 մլրդ. մ³  հասցնելու աշխատանքները՝ Եվրոպայի էներգամատակարարման անվտանգությունն ապահովելու համար։

Placeholder
Էրդողանը հայտարարել է, թե Ադրբեջանից դեպի Եվրոպա գազի մատակարարումը կհասցնեն 32 մլրդ մ³