Գրականության և արվեստի թանգարանում պահվող Արշակ Չոպանյանի արխիվը համալրվել է արժեքավոր ձեռագրերով
Մշակույթ
11:12 11/10/2022
Հայաստան

Գրականության և արվեստի թանգարանում պահվող Արշակ Չոպանյանի արխիվը համալրվել է արժեքավոր ձեռագրերով

Գրականության և արվեստի թանգարանում պահվող Արշակ Չոպանյանի հարուստ արխիվը օրեր առաջ համալրվել է երկու տասնյակից ավելի արժեքավոր ձեռագրերով։

Թանգարանից հայտնում են, որ Փարիզի «Արշակ Չոպանյան» կենտրոնի տնօրեն Վարուժան Սրապյանը թանգարանին է հանձնել վերջերս աճուրդից ձեռք բերված Չոպանյանի ձեռագիրը և չոպանյանագետ Էդմոն Խայաջյանի կողմից ուղարկված ինքնագիր էջերը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, գրաքննադատ, խմբագիր, բանասեր, մշակութային-հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված հանրապետական գիտաժողով էր։

 

Placeholder
Գրականության և արվեստի թանգարանում պահվող Արշակ Չոպանյանի արխիվը համալրվել է արժեքավոր ձեռագրերով