Հայտնի է  2022 թվականի Վայրի բնության լավագույն լուսանկարը
Աշխարհում
11:35 13/10/2022
Աշխարհ

Հայտնի է 2022 թվականի Վայրի բնության լավագույն լուսանկարը

Բրիտանական բնական պատմության թանգարանը հայտարարել է 2022 թվականի «Վայրի բնության տարվա լուսանկարիչ» մրցույթի հաղթողին։ Այս մասին հայտնում է թանգարանի պաշտոնական կայքը։

Լավագույն կադրը, որը ստացել է «Big Buzz» անվանումը, արել է լուսանկարիչ Կարին Էյգները ԱՄՆ-ից։

Կադրում երևում է, թե ինչպես են արու մեղուները շրջապատել էգին և նրա շուրջը գնդակ կազմել: Լուսանկարի ձախ անկյունում մեկ այլ արու է պատկերված, որը պատրաստվում է միանալ գնդակին և նույնպես փորձել իր բախտը։

«Վայրի բնության լուսանկարիչները ֆիքսում են մինչ այդ չտեսնված կադրերը՝ դրանով իսկ հաղորդակից դարձնելով կլիմայի և կենսաբազմազանության խնդիրներին»,- ասել է թանգարանի տնօրեն դոկտոր Դագ Գուրը:

Մրցույթի տարբեր անվանակարգերում հաղթել են նաև  այս լուսանկարները. 

Placeholder
Հայտնի է 2022 թվականի Վայրի բնության լավագույն լուսանկարը