Զաֆրանի աշխարհի ամենամեծ բեռն Իրանից ուղարկվել է Կատար
Տնտեսություն
13:18 14/10/2022
Տարածաշրջան

Զաֆրանի աշխարհի ամենամեծ բեռն Իրանից ուղարկվել է Կատար

 Զաֆրանի աշխարհի ամենամեծ առևտրային պայմանագրի առաջին խմբաքանակն Իրանից ուղարկվել է Կատար, գրում է ParsToday-ը։

Համաշխարհային շուկաներում Իրանի անունն ասոցացվում է զաֆրանի  հետ, և դժվար թե հնարավոր լինի գտնել երկիր, որն Իրանից զաֆրան չի ներկրում: 

Իրանն աշխարհում զաֆրանի առաջին և ամենամեծ արտադրողն ու արտահանողն է։ Աշխարհում զաֆրանի ավելի քան 90%-ն արտադրվում է Իրանում։

Աշխարհում իրանական զաֆրանի դիրքի բարելավման և մշակումն ավելի զարգացնելու նպատակով, Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերից մի քանի ամիս առաջ,  Իրանի և Կատարի միջ կնքվել է զաֆրանի գնման ամենախոշոր պայմանագիրը՝ 300 մլն դոլար նախնական արժեքով և 200 տոննա քաշով:

Գնված զաֆրանի երկրորդ բեռնափոխադրումը Կատար տեղի կունենա հաջորդ շաբաթ։

Placeholder
Զաֆրանի աշխարհի ամենամեծ բեռն Իրանից ուղարկվել է Կատար