Թուրքիայում հանքահորում պայթյունի հետևանքով 14 հանքափոր է զոհվել
Տարածաշրջան
09:14 15/10/2022
Տարածաշրջան

Թուրքիայում հանքահորում պայթյունի հետևանքով 14 հանքափոր է զոհվել

Թուրքիայի Բարթին նահանգի հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 14 մարդ զոհվել է, ևս 20-ը վիրավորվել։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին իր Twitter-ում գրել է երկրի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Կոջան։

A Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ գետնի տակ՝ 300 մետր խորության վրա, պայթյունի վայրում 115 աշխատակից է եղել, նրանցից մի քանիսը տարհանվել են։

Նահանգապետ Բարթին Նուրթաջ Արսլանի խոսքով՝ հանքում տեղի ունեցած միջադեպից հետո արգելափակված է 37 հանքափոր։

Պայթյունի վայր են մեկնել Թուրքիայի ներքին գործերի և էներգետիկայի նախարարության ղեկավարներ Սուլեյման Սոյլուն և Ֆաթիհ Դոնմեզը։
 

Placeholder
Թուրքիայում հանքահորում պայթյունի հետևանքով 14 հանքափոր է զոհվել