Հակառուսական պատժամիջոցներն արագացրել են դոլարային համակարգի վախճանը
Տնտեսություն
12:45 15/10/2022
Աշխարհ

Հակառուսական պատժամիջոցներն արագացրել են դոլարային համակարգի վախճանը

Հակառուսական պատժամիջոցների պատճառով դոլարային համակարգն ավարտին է մոտենում: Թուրքական Sabah թերթի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։

Հրապարակման համաձայն՝ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը հարվածել է ամերիկյան արժույթի «օգտակար» որակներին, որոնք հոդվածի հեղինակներն անվանում են «գերակայության» և «գլոբալ փոխանակման և միջամտության գործիք»։

«Իրադարձությունները ցույց են տալիս, որ դոլարը, որը 1944 թվականից աշխարհի պահուստային արժույթն է, մոտենում է ավարտին»,-ասվում է հրապարակման մեջ։

Հաղորդվում է, որ պատժամիջոցների պատճառով այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Թայվանը, Իրանը, Թուրքիան և Հնդկաստանը, անցել են հաշվարկների ազգային արժույթին։

«ԱՄՆ դոլարի վրա հիմնված տնտեսական համակարգն այժմ չափազանց նեղ է ողջ աշխարհի համար»,-ավելացնում է հոդվածի հեղինակը։

Placeholder
Հակառուսական պատժամիջոցներն արագացրել են դոլարային համակարգի վախճանը