Թուրքիայի ռազմական ծախսերը 2023 թվականին կկազմեն ռեկորդային՝ 25,2 միլիարդ դոլար
Քաղաքական
16:15 18/10/2022
Տարածաշրջան

Թուրքիայի ռազմական ծախսերը 2023 թվականին կկազմեն ռեկորդային՝ 25,2 միլիարդ դոլար

Թուրքիայի պաշտպանական ծախսերը 2023 թվականի համար  ծրագրված է 468,7 միլիարդ թուրքական լիրա, որը Կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքով (18,58 լիրա 1 դոլարի դիմաց) կազմում է 25,2 միլիարդ դոլար։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Սա երկրի պատմության մեջ ամենաբարձր ռազմական ծախսերն են»,-երեքշաբթի հաղորդել է «Պաշտպանության և անվտանգության» պրոֆիլի պորտալը՝ մեկնաբանելով Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը ներկայացրած հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։

Ըստ հաղորդագրության՝ մինչ այդ Թուրքիայի ռազմական ծախսերն ամենաշատը եղել են 2019 թվականին՝ 20,6 մլրդ դոլար, անցյալ տարի՝ 15,4 մլրդ դոլար։

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է 1952 թվականից, որի կազմում ունի իր մեծությամբ երկրորդ բանակը։
 

Placeholder
Թուրքիայի ռազմական ծախսերը 2023 թվականին կկազմեն ռեկորդային՝ 25,2 միլիարդ դոլար