Լևոն Արոնյանը հաղթել է Էլշան Մորադիաբադին
Աշխարհում
14:59 19/10/2022
Աշխարհ

Լևոն Արոնյանը հաղթել է Էլշան Մորադիաբադին

Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունում կայացել են 12-րդ տուրի պարտիաները:  Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ է տոնել` գերազանցելով Էլշան Մորադիաբադին, իսկ Սամուել Սևյանը պարտություն է կրել` զիջելով Հանս Նիմանին:

Մրցաշարային աղյուսակի առաջատարն այս տուրից հետո շարունակում է մնալ Ֆաբիանու Կարուանան՝ 8 միավորով: Սամուել Սևյանը 9-րդն է, իսկ Լևոն Արոնյանը` 10-րդը: Առաջնության ավարտին մնաց մեկ տուր:

ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար:
 

Placeholder
Լևոն Արոնյանը հաղթել է Էլշան Մորադիաբադին