ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է ընդունել Իրանի դեմ՝ Ռուսաստանին ռազմական աջակցության համար
Քաղաքական
15:54 20/10/2022
Տարածաշրջան

ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է ընդունել Իրանի դեմ՝ Ռուսաստանին ռազմական աջակցության համար

ԵՄ խորհուրդը ռեկորդային արագությամբ պատժամիջոցներ է ընդունել Իրանի դեմ՝ իսլամական հանրապետության կողմից Ռուսաստանին «ռազմական աջակցություն ցուցաբերելու» համար։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հինգշաբթի օրը Twitter-ում  գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Մենք կայծակնային արագությամբ գործողություններ ենք ձեռնարկել Իրանի դեմ, որն աջակցում է Ուկրաինայում ռուսական ռազմական արշավին»,-գրել է նա և հավելել. «Ողջունում եմ ԵՄ խորհրդի որոշումը՝ Իրանի դեմ ռեկորդային ժամանակում պատժամիջոցներ սահմանելու համար, որը ռազմական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանին»:

Պատժամիջոցներ են կիրառվել Իրանի հինգ քաղաքացիների և երեք կազմակերպությունների նկատմամբ՝ կապված Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու մեղադրանքների հետ։ Առաջիկայում ԵՄ Խորհրդի որոշումը պետք է հրապարակվի «Եվրամիության պաշտոնական ամսագրում», որից հետո այն ուժի մեջ կմտնի։

Placeholder
ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է ընդունել Իրանի դեմ՝ Ռուսաստանին ռազմական աջակցության համար