ԵԱ. Հայաստանի երեք կին բռնցքամարտիկ Բուդվայում այսօր կմրցեն եզրափակիչում հայտնվելու  համար
Սպորտ
13:10 21/10/2022
Հայաստան

ԵԱ. Հայաստանի երեք կին բռնցքամարտիկ Բուդվայում այսօր կմրցեն եզրափակիչում հայտնվելու համար

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում  շարունակվում է կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը մրցավայր է գործուղել յոթ մարզուհի:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, նրանք արժանացել են մարզասերների համակրանքին: Այս մասին հեռախոսազրույցում ասել է գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը: Ավելին, Եկատերինա Սիչևան /54 կգ/,  Սոնա Հարությունյանը /63 կգ/ և Անի Հովսեփյանը /69 կգ/ հաջողությամբ հաղթահարել են նախնական փուլերի արգելքները, մտել են կիսաեզրափակիչ և իրենց համար ապահովել են առնվազն բրոնզե մեդալ:

Նրանք այսօր կմրցեն եզրափակիչում հայտնվելու  համար:
 

Placeholder
ԵԱ. Հայաստանի երեք կին բռնցքամարտիկ Բուդվայում այսօր կմրցեն եզրափակիչում հայտնվելու համար