Apple-ը կրկին զրկվել է գլխավոր դիզայներից
Կրթություն, գիտություն
19:15 22/10/2022
Աշխարհ

Apple-ը կրկին զրկվել է գլխավոր դիզայներից

«Apple»-ի դիզայնի ղեկավար Էվանս Հենքին հեռանում է ընկերությունից նշանակումից երեք տարի անց։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

«Apple-ի դիզայներական թիմը երախտապարտ է Էվանսի որոշման համար՝ մնալ իր պաշտոնում, քանի դեռ աշխատանքներ են տարվում անցումային շրջանում: Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել նրան ընկերության աշխատանքում ներդրած ավանդի համար»,- ասվում է Apple-ի ներկայացուցիչների հայտարարության մեջ։

Հենքին իր գործընկերներին ասել է, որ ընկերության ղեկավարության խնդրանքով կմնա «Apple»-ում առաջիկա վեց ամիսների ընթացքում։ Դիզայնի բաժնում ներկայումս աշխատում են տասնյակ մարդիկ՝ նրա գլխավորությամբ։ 2019-ին նա այդ պաշտոնում փոխարինել է խորհրդանշական դիզայներ Ջոնի Այվից: Նա եղել է Apple-ի գլխավոր դիզայները երկու տասնամյակ։

Հենքիի ղեկավարությամբ թողարկվել են այնպիսի գաջեթներ, ինչպիսիք են iPhone 12, 13, 14 սմարթֆոնները, նոր iPad-ները և նոր Mac համակարգիչները։

Placeholder
Apple-ը կրկին զրկվել է գլխավոր դիզայներից