Ադրբեջանը նախատեսում է գազ և էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանի տարածքով
Տնտեսություն
16:45 24/10/2022
Տարածաշրջան

Ադրբեջանը նախատեսում է գազ և էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանի տարածքով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը նախատեսում է էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանի տարածքով: Այս մասին հայտնում է «Aliq.ge»-ն։

Ալիևը հույս է հայտնել, որ  Վրաստանն ու Ադրբեջանը հաջողությամբ կհամագործակցեն այս և այլ ուղղություններով. համագործակցությունը և էներգետիկ միջանցքների ներուժն ընդհանուր առմամբ կավելանան:

«Առաջիկա հինգ տարում Ադրբեջանը պատրաստվում է իր բնական գազն արտահանել Եվրոպա։ Մենք հնարավորություն ունենք և մտադիր ենք մինչև 2027 թվականը Եվրոպա արտահանել գրեթե 20 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Այդ ընթացքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարն էլ ավելի բեռնված կլինի:

Ադրբեջանը մտադիր է էլեկտրաէներգիա արտահանել միջազգային շուկաներ։ Իհարկե, մեր երթուղին անպայման անցնելու է Վրաստանով։ Մեր վերականգնվող էներգիայի հզորությունը 10 գիգավատտ է, իսկ Կասպից ծովով մենք հնարավորություն ունենք արտահանելու 157 գիգավատտ։ Սա միջազգային կանխատեսումներով հաստատված թիվ է։ Սա կլինի նոր թիրախային դրույքաչափը»,- ասել է Ալիևը։
 

Placeholder
Ադրբեջանը նախատեսում է գազ և էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանի տարածքով