«Բռնագրավեք իմ ունեցվածքը և ձեզ համար ածուխ գնեք». Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը՝ եվրոպացիներին
Քաղաքական
10:08 24/10/2022
Տարածաշրջան

«Բռնագրավեք իմ ունեցվածքը և ձեզ համար ածուխ գնեք». Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը՝ եվրոպացիներին

ParsToday-ի փոխանցմամբ, օրերս ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում է ներառել Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերիի անունը՝ «Իրանից Ռուսաստան անօդաչու թռչող սարքեր առաքելու» պատճառով։

Իր ուղերձում նշելով, որ հասկանում է ամերիկացիների ու եվրոպացիների զայրույթի պատճառը, գեներալ-մայոր Բաղերին ասել է. «Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո Իրանի զինված ուժերն ընդգրկվեցին պատժամիջոցների ցանկում: Սակայն Իրանի զինված ուժերը պատժամիջոցները վերածեցին հնարավորության»:

ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է. «Մի օր նրանք իրանցի զինվորների համար խնայում էին անգամ փշալարերը, իսկ այսօր հերթ են կանգնել իրանական ԱԹՍ-ներ ու հրթռիներ գնելու համար»:
Նա Եվրամիությանն  առաջարկել է բռնագրավել իր ունեցվածքն ու ակտիվներն աշխարհի տարբեր բանկերում և եվրոպացիների համար ածուխ գնել, քանի որ առջևում ծանր ձմեռ է:
 

Placeholder
«Բռնագրավեք իմ ունեցվածքը և ձեզ համար ածուխ գնեք». Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը՝ եվրոպացիներին