Հարթաթաթություն` ոտնաթաթի դեֆորմացիա. ինչպե՞ս իմանալ, որ երեխան խնդիր ունի
Առողջություն
09:00 27/10/2022
Հայաստան

Հարթաթաթություն` ոտնաթաթի դեֆորմացիա. ինչպե՞ս իմանալ, որ երեխան խնդիր ունի

Հարթաթաթությունը այնպիսի դեֆորմացիա է, որը բնութագրվում է  ոտնաթաթի կամարների ձևի փոփոխությամբ։ Ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ տարածված է հարթաթությունը, սակայն մարդկանց մեծամասնությունը նախընտրում է ուշադրություն չդարձնել ոտքի ձևի փոփոխություններին։

Մինչդեռ այն կարող է այնպիսի բարդությունների պատճառ դառնալ, ինչպիսին են ողնաշարային հիվանդությունները, արթրոզները, ծնկի հոդախախտը: Հարթաթությունը կարող է  նաև կոշտուկներ, մատների ծռման, նևրոզի և ոտնաթաթի այլ հիվանդություններ առաջացնել։

«Արմենիա» բժշկական կենտրոնի մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Այվազյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում խոսել է երեխաների մոտ հարթաթության խնդիրների, դրա հետևանքների և հնարավոր բուժման մասին։

Մասնագետը նշում է, որ երեխաների մոտ ոտնաթաթի խնդիրներ առաջանում են ժամանակի ընթացքում, և դրա պատճառներից մեկմն էլ սխալ ընտրված կոշիկներն են:

Արա Այվազյանը նաև անդրադառնում է սուպինատորով կոշիկներին, որոնք ծնողները մշտապես փորձում են գնել իրենց երեխաների համար։  

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Placeholder
Հարթաթաթություն` ոտնաթաթի դեֆորմացիա. ինչպե՞ս իմանալ, որ երեխան խնդիր ունի